Եղանակի տեսության հաղորդավարը եթեր է դուրս եկել նորածնի հետ՝ կորոնավիրուսի պատճառով
Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքից 42-ամյա Ռեբեկա Շուլդն աշխատում էր տնից և նկարահանումներ էր անում իր ներքնահարկց՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Երբ նրա 13-շաբաթական դուստրը՝ Ֆիոնան, արթնացել է քնից եթեր մտնելուց ընդամենը րոպեներ առաջ, նա իր հեռուստադիտողներին հաճելի անակնկալ մատուցել՝ իր հետ եթեր բերելով երեխային: Փոքրիկ օգնականի մասնակցությամբ տեսանյութը ակնթարթորեն հիթ է դարձել՝ հավաքելով հազարավոր դիտումներ և բազմաթիվ գորովալից մեկնաբանություններ դիտողների կողմից:
Աղբյուր՝ dailymail.co.uk