Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը հանբոկի ցուցադրումը հարուցել է հարավկորեացիների զայրույթը
Չինաստանը և Հարավային Կորեան ներքաշվել են մշակութային յուրացման սկանդալի մեջ. խաղերի բացման արարողությանը մասնակցել է կորեական ավանդական զգեստով մի կին: Սեուլում Չինաստանի դեսպանատունը պաշտպանել է հանբոկ կրող մասնակցին ներառելու որոշումը՝ նրան անվանելով երկրի տասնյակ էթնիկ խմբերի ներկայացուցիչ: Սակայն հարավկորեացիները դատապարտել նրա հայտնվելը՝ համարելով դա Չինաստանի հերթական փորձ՝ յուրացնելու կորեական մշակույթի տարրերը, որոնց թվում է ազգային կերակրատեսակը՝ կիմչին:
Աղբյուր՝ theguardian.com