Սաակաշվիլին Թբիլիսիի դատարանում երգել է Ուկրաինայի օրհներգը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի դատարանում պարզել է Ուկրաինայի դրոշը և երգել հիմնը: Դատական նիստի կադրերը ցուցադրվել են վրացական Mtavari Arkhi հեռուստաալիքի եթերում: Նախկին նախագահը անհիմն է անվանել իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները, մեղադրել դատախազներին և դատարանին կոռուպցիայի մեջ։ Նման ելույթը սկանդալ ու ծեծկռտուք է առաջացրել դատարանի դահլիճում: Պաշտպանական կողմը Սաակաշվիլիին է հանձնել Ուկրաինայի դրոշը և միացրել Ուկրաինայի օրհներգը, և նա սկսել է ձայնակցել:
Աղբյուր՝ gazeta.ru