Դեռահասը վիրահատությունից արթնանալուց հետո մոռացել է մայրենի լեզուն և խոսել է միայն անգլերեն
Հոլանդացի 17-ամյա տղան, ով հավանաբար Մաաստրիխտից է, ֆուտբոլի ընթացքում ստացած ծնկի վնասվածքի վիրահատություն է տարել: Երբ նա արթնացել է չի կարողացել խոսել իր մայրենի լեզվով և հաղորդակցվել է միայն անգլերենով: Տղան նաև չի ճանաչել իր ծնողներին և կարծել է, որ գտնվում է Յուտայում (ԱՄՆ): 24 ժամ անց դեռահասի մոտ «հանկարծակի» վերականգնվել է մայրենի լեզվով խոսելու և հասկանալու կարողությունը այն բանից հետո, երբ ընկերները եկել են նրան այցելության: Բժիշկները կարծում էին, որ նա ունցել է օտար լեզվի սինդրոմ:
Աղբյուր՝ dailymail.co.uk