Կուրտ Զումայի եղբայրը հեռացվել է խաղերից
Անգլիական «Դագենհեմի» պաշտպան Յոան Զուման՝ «Վեսթ Հեմի» պաշտպան Կուրտ Զումայի եղբայրը, պատժամիջոցների է ենթարկվել իր ակումբի կողմից, հայտնում է The Athletic-ը փետրվարի 10-ին: Անգլիայի հինգերորդ դիվիզիոնում հանդես եկող «Դագենհեմը» որոշել է Յոանին հեռացնել խաղերից, մինչ Կենդանիների նկատմամբ դաժանության կանխարգելման թագավորական ընկերությունը հետաքննություն է վարում (RSPCA): Փետրվարի 7-ին համացանցում տեսանյութ էր հայտնվել, թե ինչպես է Կուրտը ծեծում իր կատուներին։ Տեսանյութը նկարահանել էր նրա եղբայրը:
Աղբյուր՝ sport-express.ru