Պարզ միջոց՝ Ալցհեյմերի զարգացման ռիսկը նվազեցնելու համար
Կողքի վրա քնելը դրական է ազդում ուղեղի կոգնիտիվ կապերի վրա: Այս մասին հայտնել է բրիտանացի քնաբան Նարվան Ամինին՝ Daily Express թերթի մեկնաբանությունում: Պարզվել է, որ կողքի վրա քնելը ամենաօգտակարն է ուղեղի համար. այս դիրքն օգնում է ուղեղին ավելի արագ հեռացնել ինտերստիցիալ մնացորդները, քան մյուս դիրքերում»,- բացատրել է նա։ Նման մաքրումը նպաստում է նյարդաբանական հիվանդությունների զարգացման ռիսկի պոտենցիալ նվազեցմանը, ինչպիսիք են Պարկինսոնը և Ալցհեյմերը, հավելել է մասնագետը:
Աղբյուր՝ ria.ru