Բժիշկը հայտնել է քաղցկեղի ինը ախտանիշ
Բրիտանական Harley Street Clinic-ի ուռուցքաբան-խորհրդատու Ամեն Սիբթեյնի խոսքով՝ մարմնի ցանկացած հատվածում անբացատրելի ցավերը կարող են խոսել ուռուցքաբանական խնդրի մասին, եթե դրանք տևեն ավելի քան երեք շաբաթ: Նման դեպքում պետք է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ: Բժիշկը քաղցկեղի ախտանիշներին է վերագրել նաև առանց հստակ պատճառի արյունահոսությունը և քաշի կորուստը: Սիբթեյնը նաև խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել հոգնածության, գիշերային առատ քրտնարտադրության, այտուցների առաջացման, մշտական հազի և կուլ տալու հետ կապված խնդիրների, ինչպես նաև փքվածության դեպքում:
Աղբյուր՝ gazeta.ru