Հանյուն չի բացառել Օլիմպիական խաղեր վերադառնալու հնարավորությունը Պեկինի հաթափությունից հետո
Յուզուրու Հանյուն երկուշաբթի հրաժարվել է բացառել Օլիմպիական ոսկու ևս մեկ հնարավորությունը այն բանից հետո, երբ գեղասահքի կրկնակի չեմպիոնին Պեկինի խաղերում գահընկեց արեց ԱՄՆ-ն ներկայացուցիչ Նեյթան Չենը: Ճապոնացի աստղն ասել է, որ իրեն խանգարել է վնասվածքը, երբ նա հիասթափեցնող չորրորդ տեղն է զբաղեցրել Չինաստանի մայրաքաղաքում, սակայն 27-ամյա գեղասահորդը ասել է, որ իր ձեռքբերումները հնարավոր չէ խլել: «Ես օլիմպիական չեմպիոն եմ. ես անընդմեջ երկու տիտղոս եմ նվաճել և հպարտ եմ դրանով», - ասել է Հանյուն լրագրողներին:
Աղբյուր՝ france24.com