Փարիզի երկաթուղային կայարանում ոստիկանները կրակել և սպանել են դանակով սպառնացող տղամարդուն
Ֆրանսիացի ոստիկանները երկուշաբթի առավոտյան կրակել և սպանել են դանակով զինված տղամարդուն, ով Փարիզի Gare du Nord-ում սպառնացել է իրավապահներին: Դանակով տղամարդը մոտեցել է մի խումբ ոստիկանների, ովքեր հերթապահում էին երկաթուղու գծերի մոտ: Այն բանից հետո, երբ նա հրաժարվել է կատարել ոստիկանության աշխատակիցների հրամանը՝ հեռացնել մոտ 30 սմ երկարությամբ սայրով դանակը, նրանք կրակ են բացել: Դեպքի վայր հասած շտապօգնության բժիշկները չեն կարողացել փրկել տղամարդու կյանքը: Ոստիկաններից ոչ ոք չի տուժել:
Աղբյուր՝ interfax.ru