Ֆուտբոլիստ Ժոան Կանսելոն պատմել է իր տան կողոպուտի և ընտանիքի ահաբեկման մասին
«Մանչեսթեր Սիթիի» 27-ամյա պաշտպանը դեմքին վնասվածքներ էր ստացել այն բանից հետո, երբ դեկտեմբերին փորձել էր պայքարել իր տուն ներխուժած չորս կողոպտիչների հանցախմբի դեմ: «Իմ ընտանիքն արժանի չէր դրա միջով անցնելու»,- ասել է պորտուգալացի ֆուտբոլիստը՝ առաջին անգամ կատարվածի մասին խոսելով լրատվամիջոցների հետ: Կանսելոն կարողացել էր մասնակցել հունվարի 1-ին «Արսենալի» դեմ «Սիթիի» 2:1 հաշվով հաղթանակին, հարձակումից երկու օր անց՝ ակումբի բժշկական անձնակազմի կողմից հետազոտվելուց հետո:
Աղբյուր՝ bbc.com