Աֆղանստանի նահանգում անհայտ անձինք հարձակվել են թալիբների մեքենայի վրա
Երկրի արևելյան հատվածի Կապիսա նահանգում անհայտ անձինք հարձակվել են «Թալիբան» արմատական շարժման նախկին հրամանատարներից մեկի ազգականների մեքենայի վրա: Այս մասին չորեքշաբթի Twitter-ի իր էջում հայտնել է արմատականների կողմից ձևավորված Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում տեղեկատվության և մշակույթի փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը: Հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու թալիբներ:
Աղբյուր՝ tass.ru
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան