Մալայզիայում չվերթը դադարեցվել է՝ ինքնաթիռում օձ հայտնաբերելու պատճառով
Ներքին չվերթը Կուալա Լումպուրից Տավաու էր մեկնում փետրվարի 10-ին, երբ մի քանի ուղևորներ, ըստ տեղեկությունների, օձ են նկատել օդանավում: Սոցցանցերի օգտատերերից մեկը կիսվել է օդանավի լույսերի վրայով սահող օձի նկարով: Երբ օդաչուն լուր է ստացել անսպասելի հավելյալ ուղևորի մասին, ինքնաթիռի երթուղին վերափոխվել է դեպի Կուչին քաղաք: Այնտեղ օդանավը ծխարարվել է և, ենթադրաբար, անտոմս ուղևորը հեռացվել է:
Աղբյուր՝ cnn.com
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան