Պոզները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի հավանականությունը գնահատել է 25%
Լրագրող Վլադիմիր Պոզները «Gazeta.Ru»-ի հետ զրույցում խոստովանել է, որ անհանգստացած է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա իրավիճակից: «Ես մեծ անհանգստությամբ եմ վերաբերում այս իրավիճակին և լիահույս եմ, որ ներխուժում չի լինի: Հակված եմ վստահելու մեր ղեկավարներին, ովքեր հերքում են նման ծրագրերի մասին լուրերը, սակայն վախենում եմ սադրանքներից: Վախենամ, որ և՛ այս կողմում, և՛ այն կողմում կան մարդիկ, ովքեր կցանկանային այդ բախումը: Ես 75 տոկոսով վստահ եմ, որ պատերազմ չի լինի, բայց 25 տոկոսով գուցե լինի»,- ասել է նա: