Համրուկին հաջողվել է փրկել՝ էլեկտրասյան հոսանքալարերից կախվելուց հետո
Կոլումբիայի Անտիոկիա շրջանում համրուկը հայտնվել էր վտանգի մեջ, երբ բարձրացել էր էլեկտրասյան վրա և որոշել կախվել հոսանքի լարերից: Տարազա գյուղաքաղաքի անհանգստացած բնակիչները դիմել են Կոլումբիայի հանրային ծառայության աշխատակիցներին՝ Empresas Publicas de Medellin-ին, որպեսզի փրկեն համրուկին հնարավոր էլեկտրահարումից: 20 րոպե տևած փրկարարական աշխատանքից հետո կենդանուն ապահով կերպով հեռացրել են լարերից և հետ բաց թողել վայրի բնություն:
Աղբյուր՝ bbc.com
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան