Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում փոթորիկները հանգեցրել են «լուրջ խափանումների»
Գերմանիայի հյուսիսում միջքաղաքային գնացքները չեն աշխատել մինչև հինգշաբթի կեսօր: Չեղարկումներ և ուշացումներ են սպասվում նաև շրջանների տրանսպորտում: Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում գիշերվա ընթացքում շուրջ 54 000 տնային տնտեսություններ, իսկ Բավարիայում մոտ 10 000 մարդ մնացել են առանց էլեկտրականության: Անգլիայի հյուսիսում էլ մոտ 19,000 տնային տնտեսություն և ձեռնարկություններ են ժամանակավորապես զրկվել էլեկտրաէներգիայից: Նախազգուշացման դեղին աստիճան է տրվել Հյուսիսային Իռլանդիայի և Շոտլանդիայի համար:
Աղբյուր՝ euronews.com
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան