Չինաստանը պնդում է, որ այնտեղ է հորինվել դահուկավազքը
Չինաստանը վիճարկում է այն համոզմունքը, որ հյուսիսային Եվրոպան դահուկավազքի ծննդավայրն է: Պեկինը պնդում է, որ սպորտաձևն իրականում ծագել է Չինաստանում ավելի քան 10000 տարի առաջ: Նշվում է, որ հնագույն ժայռային արվեստը, որտեղ պատկերված են ֆիգուրներ՝ ձեռքներին դահուկի նման առարկաներ, հաստատում է այս պնդումը: Հյուսիսային Եվրոպան համարվում է ալպիական սպորտի հայրենիքը այն ժամանակից, երբ շվեդական ճահիճներում գտնվեցին դահուկներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 2500թ.-ով:
Աղբյուր՝ dailymail.co.uk
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան