Աֆղանստանում ջրհորն ընկած երեխան մահացել է
Աֆղանստանի Զաբուլ նահանգում 25 մետրանոց ջրհորի մեջ ընկնելուց հետո այսօր փրկված երեխան մահացել է: Այդ մասին հայտնել է Թալիբանի քաղաքական հարցերով գրասենյակի խոսնակ Անաս Հաքքանին: Ավելի վաղ աֆղանական Bakhtar լրատվականը հայտնել էր, որ 96 ժամ տևած աշխատանքներից հետո տղան փրկվել է: Երեխային օգնություն են ցուցաբերել բժիշկները։ Ariana News հեռուստաալիքի տվյալներով՝ երեխային տեղափոխելու համար օգտագործվել էր ուղղաթիռ:
Աղբյուր՝ ria.ru
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան