Շինարարները Գազայում 2000 տարվա հնությամբ հռոմեական գերեզմանոց են հայտնաբերել
Գազայի հատվածի հյուսիսում գտնվող ափամերձ գոտում հայտնաբերվել է 2000 տարվա հնության հռոմեական գերեզմանատուն, որտեղ եղել են առնվազն 20 զարդարված գերեզմաններ: Հնությունների նախարարությունն այն անվանել է վերջին տասնամյակի ամենակարևոր տեղական հայտնաբերումը: Գազան հարուստ է հնություններով և կարևոր առևտրային վայր է եղել բազմաթիվ քաղաքակրթությունների համար՝ սկսած հին եգիպտացիներից և փղշտացիներից, մինչև Հռոմեական կայսրությունը և խաչակրաց արշավանքները:
Աղբյուր՝ reuters.com
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան