Հունաստանի ափերի մոտ լաստանավի հրդեհից երեք մարդ է տուժել
Երկրի իշխանությունները հայտնել են, որ ուրբաթ վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել Հոնիական ծովով ընթացող Իտալիայի դրոշով լաստանավում, որի հետևանքով մոտ 300 մարդուց երեքը վնասվածքներ են ստացել: Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունից հայտնել են, որ երկու մարդ դեռ արգելափակված են եղել նավի վրա և զանգահարել են օգնություն կանչելու. նրանց վերցնելու է մեկնել Super Puma ուղղաթիռը: Իգումենիցա նավահանգստային քաղաքից Իտալիա ուղևորվող Euroferry Olympia-ի վրա հրդեհը բռնկվել է ժամը 04:30-ին:
Աղբյուր՝ france24.com
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան