Մոսկվայում տանիքից ընկած սառցաշերտը սպանել է կնոջը
Մոսկվայում կինը մահացել է տանիքից իր վրա սառույցի ընկնելու պատճառով: Հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մայրաքաղաքային բաժնի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան: Քննության տվյալներով՝ փետրվարի 18-ին 13-րդ Պարկովայա փողոցում գտնվող բնակելի շենքի տանիքից սառցաշերտ է ընկել 1963 թվականին ծնված կնոջ վրա, որը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
Աղբյուր՝ ria.ru
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան