Չարենցի 125-ամյակը՝ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում
Գիրք նվիրելու օրը` փետրվարի 19-ին՝ ժամը 16:00-ին, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը նշանավոր հոբելյանը կարժևորի երկու մեծ գրողների Ավ. Իսահակյանի և Եղ. Չարենցի բարեկամության մասին պատմող հուշերի, դրվագների բեմականացմամբ, որին կմասնակցեն Հենրիկ Մալյանի անվան թատրոնի երիտասարդ արտիստները դերասանուհի Սոֆիկ Սարգսյանի ղեկավարությամբ: Օրվա խորհուրդը կամփոփվի նախօրոք հայտարարված գրքահավաքի արարողությամբ: Հավաքված գրքերը կնվիրաբերվեն զորամասերի և «Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միության» կենտրոնի գրադարաններին:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան