Թրիպերը կարող է բաց թողնել սեզոնի մնացած հատվածը վնասվածքի պատճառով
«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն հայտնել է, որ «կաչաղակների» պաշտպան Կիրան Թրիպերը կարող է բաց թողնել 2021/22 մրցաշրջանի մնացած հատվածը նախագարշապարային հինգերորդ ոսկրի կոտրվածքի պատճառով: «Հուսով ենք, որ Կիրանը կվերադառնա մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն ակնհայտ է, որ նա լուրջ վնասվածք ունի։ Սա լուրջ հարված է, քանի որ նա լավ է խաղացել: Տեսնենք, թե ինչպես կանցնի Թրիպերի վերականգնումը»,- Հաուին մեջբերում է Goal-ը: Թրիպերը «Նյուքասլ» է տեղափոխվել «Ատլետիկո Մադրիդից» հունվարին:
Աղբյուր՝ sport-express.ru
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան