Դոնբասից Ռոստովի մարզ է ժամանել ավելի քան 10 000 մարդ
Ավելի քան 10 000 մարդ Դոնբասից Ռոստովի մարզ է ժամանել ԴԺՀ-ից և ԼԺՀ-ից խաղաղ բնակչության տարհանման մեկնարկից հետո: Փետրվարի 18-ին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկը և Դենիս Պուշիլինը հայտարարեցին հանրապետությունների բնակիչների տարհանման մասին Ռուսաստան, մասնավորապես՝ Ռոստովի մարզ՝ ռազմական գործողությունների աճող սպառնալիքի պատճառով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Ռուսաստանի տարածաշրջան ժամանող փախստականներին կվճարվի 10 000-ական ռուբլի:
Աղբյուր՝ tass.ru
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան