Եղիսաբեթ II թագուհին մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Այս մասին կիրակի հայտարարել է Բուքինգհեմյան պալատը: 95-ամյա միապետը, ով նշում է իր գահակալության 70-ամյակը, թեթև մրսածության ախտանիշներ ունի, սակայն ակնկալում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կշարունակի թեթև պարտականությունները Վինձորում: «Նա կշարունակի բժշկական օգնություն ստանալ և կհետևի բոլոր համապատասխան ուղեցույցներին», - ասվում է պալատի տարածած հայտարարությունում: Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ թագուհին լիովին պատվաստված է:
Աղբյուր՝ cnn.com
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան