Իրանի խորհրդարանը պայմաններ է սահմանում միջուկային գործարքին վերադառնալու համար
Կիրակի ընթերցված հայտարարության մեջ 290 անդամ ունեցող խորհրդարանի 250 օրենսդիրները նախագահ Էբրահիմ Ռաիսիին կոչ են արել հավատարիմ մնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնելու իրենց պայմաններին: Նրանք նշել են, որ ամերիկյան «դաժան և ահաբեկչական» կառավարությունը և նրա «թույլ ու արհամարհելի» հետևորդները՝ Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը, վերջին մի քանի տարիների ընթացքում ցույց են տվել, որ իրենք պարտավորված չեն որևէ համաձայնագրով, ուստի Իրանը պետք է դասեր քաղի այդ փորձից և հստակ կարմիր գծեր սահմանի:
Աղբյուր՝ aljazeera.com
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան