Էմիր Կուստուրիցան կդառնա Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորը
Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առաջարկը՝ ստանձնել ռուսական բանակի Կենտրոնական ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնը: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ ղեկավարի մամուլի քարտուղար Ռոսիյանա Մարկովսկայան: Սերբ կինոռեժիսորի խոսքով՝ իր նոր պաշտոնում նա նախատեսում է «Թռչում են կռունկները», «Կյանքը հրաշք է» և այլ ֆիլմերի սյուժեները ներկայացումներ դարձնել:
Աղբյուր՝ tass.ru
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան