Սերխիո Ագուերո. Ես ուզում եմ ֆուտբոլ խաղալ, բայց վախենում եմ
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվողը դեկտեմբերին հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Sport 24-ի հետ զրույցում ֆուտբոլիստն ասել է. «Ես ցանկանում էի ֆուտբոլ խաղալ «Բարսելոնայում», երազում էի Լիոնել Մեսսիի հետ խաղալ աշխարհի առաջնությունում: Պլանավորում էի խաղալ ևս երկու տարի: Բայց այն, ինչ տեղի ունեցավ սրտիս հետ, ամեն ինչի վրա խաչ քաշեց: Ես ուզում եմ ֆուտբոլ խաղալ, բայց վախենում եմ»: «Ուզում եմ իմանալ, թե ինչ է կատարվել ինձ հետ: Արդյո՞ք դա կորոնավիրուսի հետևանք է, թե՞ պատվաստման բարդություն», - հավելել է 33-ամյա Ագուերոն:
Աղբյուր՝ vesti.ru
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան