Իրանցի բանտարկյալը մահացել է «ուրախությունից»՝ մահապատժի մեղմացումից հետո
Իրանցի տղամարդը մահացու սրտի կաթված է ստացել այն բանից հետո, երբ իմացել է, որ իրեն այլևս մահապատիժ չի սպառնում 18 տարի առաջ կատարած սպանության համար: Տեղեկությունը հայտնել է պետական «Համշահրի» թերթը: Պարբերականը նշում է, որ 55-ամյա Աքբարը, ով ծագումով հարավային Իրանից է, ձերբակալվել է 18 տարի առաջ՝ կանխամտածված սպանության մեղադրանքով: Տեղեկանալով, որ սպանվածի ընտանիքը ներում է շնորհել իրեն, և ինքն այլևս մահապատժի չի ենթարկվի, Աքբարը «չափազանց ուրախանալու» հետևանքով սրտի կաթված է ստացել և մահացել:
Աղբյուր՝ middleeastmonitor.com
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան