Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը կոչ է արել անգլիական ակումբներին բոյկոտել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը պատասխանել է այն հարցին, թե արդյոք անգլիական ակումբները պետք է բոյկոտեն Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի Սանկտ Պետերբուրգում կայանալիք եզրափակիչը՝ քաղաքական դրդապատճառներով: «Այո: Նրանց փոխարեն ես կբոյկոտեի Ռուսաստանում կայանալիք եզրափակիչը։ Անձամբ ես չէի ցանկանա մասնակցել Սանկտ Պետերբուրգում կայանալիք ֆուտբոլային հանդիպմանը՝ հաշվի առնելով այն, ինչ անում է Պուտինի ռեժիմը»,- նախարարի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:
Աղբյուր՝ gazeta.ru
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան