Ուկրաինան կողմնորոշվել է «Եվրատեսիլ 2022»-ի իր մասնակցի ընտրության հարցում
Ուկրաինան «Եվրատեսիլ 2022»-ին կներկայացնի «Kalush Orchestra» խումբը, որը մրցույթի ազգային ընտրության ժամանակ զբաղեցրել էր երկրորդ տեղը: Այս մասին երաժիշտները հայտնել են Instagram-ում։ «Խոստանում ենք, որ ձեզ հուսախափ չենք անի», - հայտարարել են խմբի անդամները: Ավելի վաղ Ուկրաինայում սկանդալ էր բարձրացել Եվրատեսիլի ազգային ընտրության Ընթացքում: Մրցույթի հաղթող երգչուհի Ալինա Պաշին մեղադրել էին ռուսական Ղրիմ այցելելու, ինչպես նաև սահմանը հատելու կեղծ վկայական ներկայացնելու մեջ, որից հետո արտիստը հրաժարվել էր մասնակցել մրցույթին:
Աղբյուր՝ kulturomania.ru
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան