Բռնցքամարտիկ Ալոյանն իր կարիերայի վերջին մենամարտում հաղթել է Բարետոյին
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Ռուսաստանը ներկայացնող, ազգությամբ եզդի բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը մինչև 52,16 կգ քաշային կարգում նվաճել է Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) ոսկե գոտին: Մոսկվայում կայացած՝ իր կարիերայի եզրափակիչ մենամարտում նա մրցավարների որոշմամբ հաղթել է վենեսուելացի Դավիդ Բարետոյին: Ավելի վաղ Ալոյանը հայտարարել էր, որ Բարետոյի դեմ մենամարտը վերջինն է լինելու իր կարիերայում։ Ընդհանուր առմամբ, 33-ամյա բռնցքամարտիկը ունի ութ հաղթանակ (մեկը նոկաուտով) և մեկ պարտություն:
Աղբյուր՝ tass.ru
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան