Համացանցում լայնորեն տարածվել է Լինդսի Լոհանի TikTok-ում տեղադրած տեսանյութը
Լինդսի Լոհանը, ով այս ամսվա սկզբին է միացել TikTok-ին, տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես է պետք իրականում արտասանել իր ազգանունը: «Ողջույն բոլորին, սա Լինդսի Լոհանն է, և կգուշակե՞ք… Ես TikTok-ում եմ»,- ասել է Լոհանն իր առաջին տեսանյութում, որը տեղադրվել է փետրվարի 7-ին և լայնորեն տարածվել չորեքշաբթի: Նա շեշտը դրել իր ազգանվան առաջին վանկի վրա՝ շեշտելով «o»-ն, ոչ թե «ա»-ն: Շատ երկրպագուներ այդպիսով հասկացել են, որ տարիներ շարունակ սխալ էին արտասանում նրա անունը:
Աղբյուր՝ nbcnews.com
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան