Ռուսաստանն արգելել է բրիտանական ավիաընկերություններին մուտք գործել իր օդային տարածք
Բրիտանական ավիաընկերություններին արգելվել է վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում և հատել նրա օդային տարածքը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի կարգավորիչը: Ռուսաստանը հայտարարել է, որ այդ քայլը պատասխան է «Մեծ Բրիտանիայի ավիացիոն իշխանությունների ոչ բարեկամական որոշումներին»: Հինգշաբթի Մեծ Բրիտանիան արգելել էր ռուսական «Աերոֆլոտ» ազգային ավիաընկերության վայրէջքները Մեծ Բրիտանիայում:
Աղբյուր՝ bbc.com
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան