Ֆրանսիան խոստանում է օգնել Զելենսկիին, եթե նրա անվտանգությունը վտանգվի
Ֆրանսիան կկարողանա օգնել Վլադիմիր Զելենսկիին՝ նրա անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը: «Զելենսկիի անվտանգությունը առանցքային տարր է տեղի ունեցող իրավիճակում, և մենք ի վիճակի ենք նրան օգնելու անհրաժեշտության դեպքում», - ասել է Լե Դրիանը France Inter ռադիոկայանին: «Մենք կձեռնարկենք այն միջոցները, որոնք անհրաժեշտ կլինեն»,- ասել է նախարարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այդ օգնությունը ենթադրում է Զելենսկիին Ուկրաինայից դուրս բերելը:
Աղբյուր՝ ria.ru
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան