ԱՄՆ-ը չի օգտագործի ամերիկյան զորքերը Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու համար
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը: Լինդա Թոմաս-Գրինֆիլդը կիրակի օրը CNN-ի թղթակցին հայտնել է, որ Բայդենի վարչակազմը «հստակ հասկացրել է»՝ ԱՄՆ-ը «զինվորական ներկայություն չի ունենա»: «Մենք չենք պատրաստվում վտանգի ենթարկել ամերիկյան զորքերը: Դա նշանակում է, որ մենք չենք պատրաստվում նաև օդ բարձրացնել ամերիկյան զորքերը, բայց մենք կաշխատենք ուկրաինացիների հետ՝ նրանց պաշտպանվելու հնարավորություն տալու համար», - ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան