Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է բանակցությունների վայր
Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Ռուսաստանի հետ բանակցությունների վայր, հայտնում են բելառուսական պետական լրատվամիջոցները: Ըստ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի հրապարակած տեղեկությունների՝ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմում են պաշտպանության նախարարը, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարը և փոխարտգործնախարարը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցությունները կանցկացվեն Ուկրաինայի և Բելառուսի սահմանին:
Աղբյուր՝ vesti.ru
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան