Ստեֆան Ֆրուխտ. «Դիրիժորի նպատակներից է ոգևորել երաժիշտներին և հնարավորություն տալ արտահայտել հույզերը»
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և ջութակահարուհի Դիանա Ադամյանը դիրիժոր Ստեֆան Ֆրուխտի ղեկավարությամբ ներկայացրին արևմտաեվրոպական դասական երաժշտության դպրոցի ներկայացուցիչներ Ֆելիքս Մենդելսոնի Ջութակի կոնցերտը և Ֆրանց Շուբերտի «Մեծ սիմֆոնիա» թիվ 9-ը: Ֆրուխտը նշել է, որ ուրախ է տեսնել, որ Հայաստանում դասական երաժշտության մեծաթիվ հետևորդներ կան, աշխարհի բազմաթիվ բեմերում ելույթ են ունենում մեծանուն հայ երաժիշտներ, մենակատարներ: Մաեստրոն հավելել է, որ նվագախմբում մթնոլորտը հիանալի է, երաժիշտները ներդաշնակ են գործում և ընկերներ են, նրանք աշխատում են մի նպատակի շուրջ, նվագում են ու հաճույք ստանում:
Աղբյուր՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան