Adidas-ը կդադարեցնի աշխատանքը Ռուսաստանում
Ռուսաստանում Adidas խանութների և առցանց մանրածախ առևտրի գործունեությունը կդադարեցվի մինչև հետագա ծանուցում Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնել է BR հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով սպորտային ապրանքների և հագուստի արտադրողին: Միևնույն ժամանակ Ռուսաստանում Adidas-ի աշխատակիցները կշարունակեն աշխատավարձ ստանալ: Կոնցեռնը հաղորդել է, որ իրենք շարունակում են «ուշադրությամբ հետևել» իրավիճակին և, անհրաժեշտության դեպքում, «հետագա կորպորատիվ որոշումներ» կընդունեն:
Աղբյուր՝ ria.ru
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան