Գերմանիայում և Նիդեռլանդներում շամպայնի մեջ թմրանյութ է հայտնաբերվել. 11 մարդ հոսպիտալացվել է, մեկը՝ մահացել
MDMA թմրադեղը (հայտնի է նաև որպես էքստազի) հայտնաբերվել է Moët & Chandon շամպայնի կեղծ շշերի մեջ: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Գերմանիայում 52-ամյա տղամարդը մահացել է թմրանյութերի ազդեցության պատճառով: Բավարիայում հոսպիտալացվել են նաև մահացածի յոթ ընկերները: Հոլանդիայում ևս չորս գնորդներ են թունավորմամբ հայտնվել հիվանդանոցներում: Նրանք բոլորը խմել էին փրփրուն գինի Moët & Chandon Ice Imperial-ի երեք լիտրանոց շշերից, որոնք գնվել էին նույն կայքից:
Աղբյուր՝ daily.afisha.ru
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան