Ամերիկացի գործարարը ցանկանում է գնել «Չելսին»
Գործարար Վուդի Ջոնսոնը կարող է դառնալ «Չելսիի» նոր սեփականատերը։ Ջոնսոնին է պատկանում NFL-ի (ամերիկյան ֆուտբոլ) «Նյու Յորք Ջեթս» ակումբը: Մեծ Բրիտանիայում ԱՄՆ նախկին դեսպան Վուդի Ջոնսոնը երկար տարիներ ապրել է Լոնդոնում և լավ գիտի անգլիական ֆուտբոլի առանձնահատկությունները: Ջոնսոնն արդեն կապ է հաստատել ակումբի վաճառքով զբաղվող ընկերության հետ: Մարտի սկզբին Ռոման Աբրամովիչը, ում 2003 թվականից պատկանում է «Չելսին», հայտարարեց, որ վաճառում է ակումբը:
Աղբյուր՝ vesti.ru
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան