ԱՀԿ-ն խորհուրդ է տվել Ուկրաինային ոչնչացնել լաբորատորիաներում եղած հարուցիչները
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տվել Ուկրաինային ոչնչացնել երկրի հանրային առողջության լաբորատորիաներում գտնվող խիստ վտանգավոր պաթոգենները՝ կանխելու «ցանկացած հնարավոր արտահոսքը», որը հիվանդություն կտարածի բնակչության շրջանում: Այս մասին Reuters-ին հայտնել են կազմակերպությունից: Կենսանվտանգության հարցերով փորձագետները նշում են, որ ռուսական զորքերի մուտքն Ուկրաինա և նրա քաղաքների ռմբակոծումը մեծացրել է վտանգավոր միկրոօրգանիզմների արտահոսքի ռիսկը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան