Ջասթին Բիբերը խնդրել է աղոթել ինսուլտով հիվանդանոց տեղափոխված կնոջ համար
Հինգշաբթի ինսուլտի ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 25-ամյա Հեյլիի ուղեղում արյան թրոմբ է առաջացել: Նա դուրս է գրվել հիվանդանոցից և հանգստանում է տանը, սակայն փորձությունը ցնցել է զույգին, մասնավորապես՝ 28-ամյա Ջասթինին, ով հավանաբար ավելի մեծ հոգեկան տրավմա է տարել, քան անգամ կինը: Այս մասին PEOPLE ամսագրին հայտնել է երգչին մոտ գտնվող աղբյուրը: Երբ դա տեղի է ունեցել, մեծ խուճապ է առաջացել։ Ջասթինը գրել է բոլորին, ում ճանաչում է և խնդրել աղոթել իր կնոջ համար՝ ոչ պահ չհեռանալով նրա կողքից: