ՀՌՀ նորակառույց մասնաշենքի գրադարանը կկոչվի ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի անվամբ
Ս.թ. մարտի 17-18-ին կանցկացվեն հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված նշանավոր գիտնական ու հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի 100-ամյակին: Մարտի 17-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա այցելություն Սերգեյ Համբարձումյանի շիրիմին՝ Երևանի Քաղաքային պանթեոն: Ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կանցկացվի հոբելյանական հանդիսավոր նիստ: Հոբելյանական միջոցառումները կշարունակվեն մարտի 18-ին՝ Հայ-ռուսական համալսարանում:
Աղբյուր՝ ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն