Չեխիան նոր միջուկային ռեակտորի կառուցման մրցույթ է հայտարարել
Հինգշաբթի մրցույթ է հայտարարվել Դուկովանի ատոմակայանում նոր ռեակտոր կառուցելու համար. երկիրը նպատակ ունի մեծացնել միջուկային էներգիայի արտադրությունը: Երեք ընկերություններ՝ Westinghouse-ը, ֆրանսիական EDF-ը և կորեական KHNP-ն, անցել են Չեխիայի կառավարության անվտանգության ստուգումը, և ակնկալվում է, որ կմասնակցի շահութաբեր նախագծի մրցույթին: Արդյունաբերության և առևտրի նախարար Յոզեֆ Սիկելայի խոսքով, նախագծի գնահատված արժեքը կազմում է մոտ 6 միլիարդ եվրո (6,6 միլիարդ դոլար):
Աղբյուր՝ apnews.com