Politico. Սի Ցզինպինը Բայդենի հետ բանակցություններից հետո շարունակում է մերձեցումը ՌԴ-ի հետ
Անցած շաբաթ Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի բանակցությունները ԱՄՆ-ի համար ցանկալի արդյունքի չեն տվել, ասվում է ամերիկյան Politico հրատարակության հոդվածում: Բայդենը չի կարողացել համոզել Սի Ցզինպինին օգտագործել Չինաստանի ազդեցությունը՝ դադարեցնելու ռուսական գործողությունները: Ընդհակառակը, երկու առաջնորդների միջև զրույցը Չինաստանի նախագահին դրդել է ոչ բացահայտ քննադատության ենթարկել ԱՄՆ-ի դերը ինչպես ուկրաինական ճգնաժամի, այնպես էլ Թայվանի հարցում, ասվում է հոդվածում:
Աղբյուր՝ ria.ru