Կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 23-30-ը կանցկացնի Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը։ 2022 թվականից փառատոնն իրականացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ: Փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատարներ՝ հանդես կգան դաշնակահարներ Արուս Աճեմյանը Ժան-Պոլ Գասպարյանը, Արմինե Գրիգորյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը և բարիտոն Գևորգ Գինոսյանը: Համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Վահագն Պապյանը։
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն