Քրիս Ռոքը առաջին անգամ մեկնաբանել է Ուիլ Սմիթից ստացած ապտակը
Շոումեն Քրիս Ռոքն առաջին անգամ մեկնաբանել է «Օսկար»-ի բեմում դերասան Ուիլ Սմիթից ստացած հարվածը. հաղորդում է ScreenRant-ը: Բոստոնում իր կատակերգական շոուի ժամանակ նա ակնարկել է, որ դեռ խորհում է կատարվածի շուրջ: «Ես դեռ վերապրում եմ այն, ինչ տեղի ունեցավ։ Մի օր ես ձեզ կպատմեմ այդ մասին: Դա կլինի և՛ լուրջ, և՛ ծիծաղելի»,- խոստացել է նա՝ հասկացնելով, որ ապտակի դեպքը նյութ կդառնա իր նոր շոուի համար:
Աղբյուր՝ gazeta.ru
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան