Սերբիայում հանքահորի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 8, վիրավորվել՝ 20 մարդ
Որբաթ տեղի ունեցած վթարի մասին հաղորդում է Սերբիայի պետական RTS հեռուստատեսությունը: «Սոկո» ածխահանքում վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 5:00-ի սահմաններում։ RTS-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ հանքի մի մասը փլուզվել է, և հանքափորները մնացել են ներսում փակված: Մոտակա Ալեքսինաց քաղաքի բժշկական կենտրոնի ղեկավար Ռոդոլյուբ Զիվադինովիչը հայտնել է, որ այնտեղ հոսպիտալացվել է 18 մարդ, հիմնականում՝ թեթև վնասվածքներով:
Աղբյուր՝ apnews.com
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան