Մալի. Սահելում ռազմական գործողությունները խլել են ավելի քան 200 մարդու կյանք
Բանակը ուրբաթ հայտնել է, որ մարտի 23-ին սկսված իննօրյա ռազմական գործողությունը տեղի է ունեցել Սահելի Մուրա շրջանում, որը նրանք անվանել են «ահաբեկչական տիրույթ»: Հայտարարությունը արվեց այն բանից հետո, երբ Մալիի սոցիալական ցանցերում բազմաթիվ գրառումներ արվեցին, որոնք պնդում էին, որ Մուրայում սպանվել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ: Սակայն բանակի հայտարարության մեջ ասվում է, որ զինվորները սպանել են 203 գրոհայինի, ձերբակալել 51 մարդու և առգրավել մեծ քանակությամբ զենք:
Աղբյուր՝ theguardian.com
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան