Իտալիան արտաքսել է 30 ռուս դիվանագետի
Իտալիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Ռազովը կանչվել է Իտալիայի ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են 30 ռուս դիվանագետների արտաքսման մասին: Այս մասին հայտարաել է Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն: Դի Մայոն, ով այցով գտնվում է Բեռլինում, ասել է, որ որոշումը կապված է «ազգային անվտանգության» հետ: ԱԳՆ գլխավոր քարտուղար Էտորե Սեկույը Ռազովին ծանուցել է ռուս դիվանագետների արտաքսման մասին՝ հայտարարելով նրանց պերսոնա նոն գրատա:
Աղբյուր՝ ria.ru
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան